Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփն ու Պուտինը երկրորդ հանդիպումն են ունեցել՝ մասնավոր

Թրամփն ու Պուտինը երկրորդ հանդիպումն են ունեցել՝ մասնավոր
20.07.2017 | 12:02

Համաշխարհային ղեկավարների ընթրիքի ժամանակ, որ հավաքվել էին G20-ի սամմիթին, նախագահ Թրամփը վեր կացավ ընդարձակ սեղանի մոտ իր տեղից ու ուղղվեց այնտեղ, որտեղ նստած էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է The New York Times-ը: Երկու նախագահներն առաջին անգամ հանդիպել էին նույն օրը՝ ավելի վաղ և Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ հասել էին փոխըմբռնման, չնայած զրուցել էին Ռուսաստանի միջամտության մասին 2016-ի ԱՄՆ ընտրություններին: Համբուրգում հուլիսի 7-ի հանդիպումը Թրամփի ամբողջ նախագահության ընթացքում ամենամեծ ուշադրությանն արժանացավ: Բայց ինչպես պարզվեց՝ ևս մեկ հանդիպում է եղել՝ տետ ա տետ զրույց ընթրիքի ժամանակ, որ ժամից ավելի է տևել՝ միայն կրեմլյան թարգմանչի մասնակցությամբ: Հանդիպման փաստը Սպիտակ տունը հաստատեց երեքշաբթի օրը, երբ տեղեկություն տարածվեց, որ որոշ հյուրեր զարմացած էին կատարվածից: Ընթրիքի սեղանի շուրջ զրույցը գրավեց մյուս ղեկավարների ուշադրությունը, ինչ-որ մեկը հետո մասնավոր դիտարկում արեց, որ տարօրինակ էր տեսնել՝ ինչպես է ԱՄՆ նախագահը առանձնացնում մյուսներից ՌԴ նախագահին՝ նրան հատուկ ուշադրություն ցույց տալով սամմիթում, որին մասնակցում էին ԱՄՆ-ի ամենահուսալի ու վաղեմի դաշնակիցները:


«Ընթրիքի համարյա բոլոր մասնակիցները մտածեցին, որ իրականում տարօրինակ է, որ ԱՄՆ նախագահը բացահայտորեն ուզում է ցույց տալ, որ անձնական ավելի լավ հարաբերություններ ունի նախագահ Պուտինի, քան մեզնից որևէ մեկի կամ նրա համար պարզապես դա միևնույն է,- հայտարարեց Իեն Բրեմերը՝ հետազոտական և կոնսալտինգային ընկերության նախագահը (Նյու Յորք), որ իր խոսքով լսել էր դա ներկաներից՝ նրանք շփոթված էին, ցնցված ու չգիտեին՝ ինչպես գնահատել: ՈՒրիշ հյուրեր Բրեմերին պատմել են, որ Թրամփի ու Պուտինի հանդիպումը մի ժամ է տևել, որ Սպիտակ տան աշխատակիցները չէին հերքում՝ խոսելով անանունության պայմանով: Սակայն Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը այդ վարկածը հերքեց: Նրա խոսքով՝ Թրամփի ու Պուտինի երկրորդ հանդիպումը բացառապես ոչ պաշտոնական էր և շատ ավելի կարճ է տևել: ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների փորձագետների կարծիքով՝ նման հանդիպումը, նույնիսկ ոչ պաշտոնական, աշխարհիկ միջոցառման ժամանակ, անհանգստություն է հարուցում իր տևողության պատճառով: Հավանաբար՝ առարկայական խոսակցություն է ծավալվել, որին ոչ սղագրող է ներկա եղել, ոչ ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքականության խորհրդական: «Մենք բոլորս միայն կարող ենք գուշակել, թե ինչ են խոսել, այդ պատճառով շատ ափսոս, որ ներկա չի եղել թարգմանիչ ԱՄՆ կողմից, ուրեմն անկախ ամերիկյան հաշվետվություն չի լինի կատարվածի մասին»՝ նշել է ՈՒկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ստիվեն Պայֆերը: «Եթե ես աշխատեի Կրեմլում, Պուտինին խորհուրդ կտայի, որ այդ տղայի հետ աշխատի մենակ մնալ, դատելով կատարվածից՝ դա նրան հաջողվել է»՝ հավելել է Պայֆերը:

Ջուլի Հիրշֆելդ ԴԵՎԻՍ, The New York Times


Հ.Գ. Բայց ի՞նչ են խառնվել իրար, ի՞նչ են հերքում ու հաստատում: Համբուրգում ընթրիքի սեղանի շուրջ ՌԴ նախագահի կողքին ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփն էր նստած և Դոնալդ Թրամփը պարզապես մոտեցել է իր կնոջը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ դատելով Թրամփի ոչ քաղաքական պահվածքից և բիզնես մտածողությունից՝ նա ունեցել է ազատ ժամանակ և ցանկացել է գործի համար ռացիոնալ օգտագործել: Ինչը և արել է՝ շարունակելով նույն օրը սկսած խոսակցությունը, որ գուցե ընդհատվել էր ամենահետաքրքիր կետում: Թարգմանչի, սղագրողի, ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով պետական ծառայողի ներկայությունը ոչ պաշտոնական զրույցին հաղորդելու էր պաշտոնական երանգ և չէր ստացվելու այն արդյունքը, որ պետք էր ԱՄՆ նախագահին: Իսկ էլիտար ընթրիքի մյուս մասնակիցների շփոթվածությունը պարզապես մարդկային նախանձ է, որ իրենց չեն կարևորում, կարևորում են ՌԴ նախագահին, ու դա ևս բնական է: Հետաքրքիր է, որ լրահոսը եղավ ԱՄՆ կողմից, այսինքն՝ ռուսական կողմը պահում է վստահության մթնոլորտի տոնը և գլուխգովանություն չի արել՝ ինչպես սովորաբար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ